Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուրի պանթեոն ժամանած ԱԺ պատգամավոր և ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանն ու ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը զայրույթով են ընդունել լրագրողների հարցերը, դրանց գրեթե չեն պատասխանել:
«Իմ իրավունքն է, հարցազրույց չեմ տալիս, ասուլիս կհրավիրեմ»,- ասաց ԵԿՄ ղեկավարը՝ հավելեով, որ Վազգեն Սարգսյանի ծնունդն է, բայց դրա մասին ոչ մի հարց չի հնչում:
«Իսկ եթե պարբերաբար այդ նույն Սարգսյանի ստեղծած բանակն է թիրախավորվում, ինչո՞ւ չի արձագանքում դրան Միքայելյանը» հարցին վերջինս հակադարձեց.
«Քո ասելով չպետք է արձագանքեմ… ես հո նոր քաղաքականության մեջ չե՞մ»: