ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանից լրագրողներն այսօր փորձել են մեկնաբանություն ստանալ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվել էր կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջի մասին:
Նշենք, որ Անդրանիկ Մակարյանը չի ստորագրել նշված հայտարարությունը:
Հարցին՝ դուք բանակի կողքի՞ն եք՝ Ա. Մակարյանը կարճ պատասխան տվեց.
«Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են և նրա կողքին»:
Դիտարկմանը՝ նշված հայտարարությունը հեղաշրջման փորձ համարո՞ւմ եք՝ Ա. Մակարյանը նշեց.
«Ես ոչինչ չեմ կարող ասել ու մեկնաբանություն չեմ տա: Ոչ մի մեկնաբանություն»: