ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վաղը կհանդիպի ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Պարո՛ն նախագահ։ Դուք ունեք անհատական և ամբողջական պատասխանատվություն մեր երկրում ստեղծված իրավիճակի համար։ Դուք պարտավոր եք կանգնեք Սահմանադրության գլխին և մինչև երկուշաբթի օրը շատ հստակ դիմեք Սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելով ԳՇ պետի պաշտոնանկությունը։ Հակառակ դեպքում՝ Դուք անձամբ պատասխանատվություն կկրեք երկրում ստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար։
Նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել, և այս պահանջը մենք ձեր բոլորի անունից կփոխանցենք նրան»,– ասաց Սաղաթելյանը։