Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր Facebook-յան էջում գրել է.
«Բոլոր խնդիրների լուծումը սահմանադրական ճանապարհով որոնողներին ուզում եմ հիշեցնել, որ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր է, իսկ Արման Դիլանյանը՝ Սահմանադրական դատարանի նախագահ։ Այլ դրվագները չեմ հիշատակում՝ ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար։ Այսինքն, Սահմանադրությունը Հայաստանում վաղուց ոտնահարված մի փաստաթուղթ է, իսկ ՀՀ սահմանադրական կարգը՝ վաղուց տապալված։ Մենք հիմա պետք է մտածենք միայն այն վերականգնելու մասին։
Հետագա սահմանադրական քայլերի իմաստով, ներկա պահին կողմերն ունեն հետևյալ հնարավորությունները․ Նիկոլ Փաշինյանը միակ սահմանադրական քայլը, որը կարող է կատարել, դա իր հրաժարական է, մնացած բոլոր գործողությունները՝ կան ու կլինեն հակասահմանադրական։ Զինված ուժերի գլխավոր շտաբի ցանկացած գործողություն՝ սահմանադրական է լինելու․․․ ՑԱՆԿԱՑԱԾ։
Ի գործ՝ պարոնայք գեներալներ և սպաներ։ Այս պատմական ժամանակահատվածում Ձեզ է վերապահված հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինելու կարևորագույն դերակատարությունը։ Խնդրում ենք գիտակցե՛ք Ձեր առաքելությունը և գործե՛ք ոչ միայն բանակի պատիվը փրկելու, այլև Հայաստանի Հանրապետությունը դավաճաններից և թշնամիներից ազատագրելու Ձեր կոչմանը համահունչ»: