Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հետ կապված ԱՄՆ-ի ճնշումը Թուրքիայի վրա կարող է հակառակ արդյունքն ունենալ: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:
«Երբ մեկ այլ երկիր մեզ դիմում է՝ հանդես գալով բարձր դիրքերից և պահանջներ ներկայացնում, թե «կամ կլինի մեր ասածով, կամ չի լինի», ապա դա մեզ այլ քայլերի է մղում»,- մեջբերում է գործակալությունը:
Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ կային, «սակայն դրանք վերացվեցին կառուցողական երկխոսության միջոցով»:
«Ինչո՞ւ մենք չենք կարող նույնն անել Միացյալ Նահանգների հետ»,- հարցնում է Կալինը:
«Այս խնդիրները կարելի է լուծել կառուցողական երկխոսության միջոցով` բաց և ազնիվ ձևով»,- շեշտել է Կալինը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի մտադրությունները՝ ռուսական С-400- ների ձեռքբերման պատճառով, ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերոջ հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է: