ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը, որով տեղեկացնում է, որ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների խախտման փաստը քննարկելու նպատակով հանձնաժողով ստեղծելու պահանջ է ներկայացրել խորհրդարան:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում ելույթ ունենալիս Բաբաջանյանն ասել էր. «Պարո՛ն Վարդազարյան, Դուք ուղղակի չգիտեք՝ ինչ ղալաթ եք բերել Ձեր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ»: