«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին ներքաղաքական սրացումներն այդքան էլ չեն անհանգստացնում, փոխարենը նրան սարսափեցնում է Սյունիքի շուրջ տեղի ունեցող սրացումը։
«Սրացումներ են լինելու, ավելի լավ, թող սրացումներ լինեն, միայն թե հարցը լուծվի։ Ինձ ուրիշ սրացում է անհանգստացնում։ Ինձ սարսափեցնում է Սյունիքի շուրջ սրացումն ու Ալիևի ձգտումը։ Այդ սրացումն է ինձ վտանգավոր թվում։ Իսկ ներքին սրացումները հայրենիքը դավաճանողների, թշնամիներին ծառայողների և երկրին նվիրված մարդկանց միջև են։ Իհարկե, ես կուզենայի ամեն ինչ փափուկ լուծվի, բայց եթե իրենք գնում են սրացման, իրենք կստանան սրացում»,-լրագրողների հետ զրույցում ասել է Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․