Hraparak.am-ը գրում է.
«Այս պահին Կառավարական ամառանոցներում հավաք է։ Նիկոլ Փաշինյանն իր տուն է կանչել բոլոր իմքայլականներին և Քաղպայմանագրի վարչության անդամներին։ Ճիշտ է՝ վերջին շրջանում նա հաճախ է թիմին հավաքում։ Հավանաբար, որպեսզի զգա, թե ինչ են մտածում նրանք և իր վերահսկողության տակ պահի նրանց։ Որովհետև բոլորը, այդ թվում՝ Փաշինյանը շատ լավ հասկանում են, որ ամենամեծ վտանգն իր պաշտոնավարմանը սպասվում է 80 պատգամավորներից, որոնք եթե միասնական որոշման հանգեն՝ նրան պաշտոնից հեռացնելը կարող է օրերի հարց դառնալ»:
Armenia Today-ը փորձեց հանդիպման վերաբերյալ մի շարք մանրամասներ ճշտել ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանից, սակայն վերջինս նշեց, որ տեղեկություն չունի հանդիպման մասին ու խորհուրդ տվեց կապ հաստատել վարչության հետ:
ՔՊ վարչության հեռախոսահամարին ուղղված զանգերը, սակայն, անպատասխան էին: