ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանն ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի դեպքը բացահայտվա՞ծ է, հայտնի՞ են կատարողները և պատվիրատուները:
ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց, որ քրեական գործի շրջանակում նախաքննություն է ընթանում, և դժվար է պատասխանել այդ հարցերին: Նա հայտնեց, որ ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի պատվիրատուներն ու կատարողները հայտնի կդառնան նախաքննության ավարտին։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ սպանության փորձը տեղի է ունեցել բոլորի աչքի առջև:
«Նրանք Միրզոյանին սպանված են համարել, դրա համար բաց են թողել: Կան պատվիրատուներ, կար հրահանգ, նրանք փնտրում էին առաջնային պաշտոնյաներին, ինչը նման էր հոկտեմբերի 27-ին, և եթե դա տեղի ունենար, քաոտիկ իրավիճակ կունենայինք ինչպես 1999-ին, և երկիրը կրկին կհայտնվեր ցնցումների մեջ»,- նկատեց Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում․