Եվրախորհրդարանը խստորեն դատապարտել է միջազգային իրավունքի խախտմամբ սիրիացի վարձկանների մասնակցությունը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում:
Եվրախորհրդարանի 2021 թվականի մարտի 11-ի բանաձևը հաստատում է այն փաստը, որ Թուրքիան երկրորդ արցախյան պատերազմում Սիրիայից վարձկաններ է ներգրավել:
Բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ:
Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ սիրիացի վարձկանների օգտագործումը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում»: