Բարեփոխումները պետք է ոչ թե հակադիր ու թշնամական լինեն մեր իրականության հետ, այլ ընդհակառակը՝ բխեն այդ իրականությունից, իրականության կարիքները ըմբռնելու և հասկանալու առանձնահատկություն ունենան: Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել ԿԳՄՍՆ-ում։ Այս մասին Facebook- իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ փորձել են թույլ չտալ Փաշինյանի մուտքը ԿԳՄՍ նախարարություն, սակայն բազմաթիվ ոստիկաններ շղթա են կազմել՝ ապահովելու Փաշինյանի մուտքը նախարարության շենք։