Երեկ Արագածոտնի մարզի Օհանավան համայնք կատարած այցի ժամանակ անդրադարձել է սպառազինության թեմային: Նա, մասնավորապես, արձագանքել է պատերազմից առաջ առանց հրթիռների ՍՈւ-30 կործանիչներ գնելու մեղադրանքներին: Նա հաստատել է Մովսես Հակոբյանի՝ ավելի վաղ արված այն պնդումը, ըստ որի՝ ՍՈւ-30 կործանիչները հրթիռներ չունեն։ Մ. Հակոբյանն ասել էր, որ ՍՈւ-30-ները երկում են՝ առանց զինամթերքի: Տեղեկությունն ավելի ուշ հերքվել էր ՊՆ-ի կողմից:
Իսկ երեկ արդեն ՀՀ վարչապետը նշել է.
«Մեզ ասում են` ինչի եք ինքնաթիռ գնել։ Այո, մենք ինքնաթիռ առել ենք և այդ ինքնաթիռը մայիսին է եկել: Եվ, այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 2016թ.-ին ասում էիք՝ ինչու Հայաստանը կործանիչ ավիացիա չունի: Բա 26 տարվա պետությունն ինչո՞ւ կործանիչ ավիացիա չունի: Կործանիչ դղյակներ, կործանիչ հաշիվիներ ունեք շվեյցարական բանկերում, բա ինչո՞ւ ավիացիա չունենք»: