Պատերազմից հետո տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է։ Այսօր մենք գործ ունենք թուրք- ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է։ Կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նա նշեց, որ դե ֆակտո գործ ունենք թուրքական բանակի հետ։
«Այդ սպառնալիքը կանխելու նպատակով մենք պետք է համապատասխանեցնենք մեր բանակի ստրուկտուրան, հայ- ռուսական հարաբերությունները՝ այդ ստեղծված սպառնալիքի դեմ։ Այդ ռեֆորմներն ուղղված են դրանց։ Բացի դրանից, մենք վերանայում ենք սպայի դերը, այն գրավիչ ենք դարձնում»,- ներկայացրեց նա։
Վաղարշակ Հարությունյանը, պատասխանելով ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցին, նշեց, որ մենք ունենք մեկ ԳՇ պետ ու ունենք գեներալներ, որոնք նախկինում ԳՇ պետ են եղել:
Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը նշանակվել է Գլխավոր շտաբի պետ։