Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Կառավարության որոշմամբ ազատվեց պաշտոնից:
Նախագիծը ներառված էր Կառավարության այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստի օրակարագում:
Նախագծում նշված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից»:
ԶԼՄ-ներում շրջանառվում է Չոբանյանի՝ ԲՏԱ նախարարի պաշտոնում նշանակվելու լուրը։