Հայկ Չոբանյանը կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ երեկ աշխատանքից ազատված Հակոբ Արշակյանին կփոխարինի Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը։
Նշենք, որ դեռ երեկ մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Հ․ Չոբանյանը նշանակվելու է ԲՏԱ նախարար։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Կառավարության որոշմամբ այսօր ազատվեց պաշտոնից: Նախագիծը ներառված էր Կառավարության նիստի օրակարագում: