Սուրեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է արդարադատության փոխնախարար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Սուրեն Գրիգորյանը վերջերս էր վայր դրել պատգամավորական մանդատը։