Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից:
Համապատասխան որոշումը Փաշինյանը ստորագրել է երեքշաբթի օրը:
Հիշեցնենք, որ Կարապետյանը հեռացվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնից 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: 2018-ի դեկտեմբերին Փաշինյանը նրան նշանակել էր իր խորհրդական: