Armenia Today-ի թղթակիցն այսօր Սևանում կայացած հանրահավաքից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին հարցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հնարավորության մասին։ Նշենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կմասնակցի ընտրություններին, կգլխավորի կուսակցությունների դաշինքը, և, ամենայն հավանականությամբ, դա կլինի երկու կուսակցություն։
Մեր թղթակցի այն դիտարկմանը, որ այս համատեքստում շրջանառվում է նաև ՀՅԴ-ի անունը՝ Իշխան Սաղաթելյանը նշեց․
«Դաշնակցությունը դեռ որոշում չունի, թե ինչ ֆորմատով է մասնակցելու ընտրություններին։ Քանի դեռ Դաշնակցությունն այդ մասով հայտարարություն չի արել, ուրեմն՝ մինչև այս պահը մենք որոշում չունենք։ Նման հարցերը դաշնակցությունում համապատասխան ժողովներով են որոշվում»։
Իսկ այն հարցին, թե Հայրենիքի փրկության շարժման դիրքորոշումն ինչպիսի՞ն է՝ նա պատասխանեց․ «Մեր տեսակետը շարունակում է նույնը մնալ։ Լավ կլինի այս չարիքի իշխանությանը հեռացնել մինչև ընտրությունները»։
Մանրամասները՝ տեսանյութում․