Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ռազմական անվտանգության սպառնալիքները կքննարկվեն ապրիլի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման կոմիտեի 18-րդ հանդիպման ընթացքում:
«Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ռազմական անվտանգության սպառնալիքները, հրամանատարական և վերահսկիչ մարմինների համատեղ զորավարժությունների միջոցառումները, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումը»,- հինգշաբթի օրը հաղորդել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունը:
Քննարկվելու են նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի գործունեությունը և ճառագայթային, քիմիական ու կենսաբանական պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ ստորաբաժանման ստեղծումը:
Հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեմ առ դեմ ձևաչափով՝ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության «Патриот Экспо» ցուցահանդեսային և կոնվենցիայի կենտրոնի տարածքում:
«Ռազմական կոմիտեի անդամները կտեղեկացվեն ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների մասին, որոնք առաջարկվել են Տաջիկստանի Հանրապետության կողմից կազմակերպության նախագահության ընթացքում 2021 թվականին», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: