Զարհուրելի է․ որոշ ծնողների ասել էին՝ այսինչ ժամին լինել օդանավակայանում, նրանք տանը տոնական սեղան էին պատրաստել, օդանավակայան էին եկել՝ երեխաների համար հագուստով, քաղցրավենիքով։ Շատերը չգիտեին իրենց երեխաները վերադարձող խմբո՞ւմ է, բայց հույս ունեին, որ այդպես կլինի և ի՞նչ․․․ ինքնաթիռը վերադառնում է դատարկ։
Երեկ՝ ապրիլի 8-ին, Բաքվից առանց սպասվող գերիների խմբի վերադարձող ինքնաթիռի մասին խոսելով՝ այսպես ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Հիմա դուք ուզում եք համոզել, որ որևէ մեկը չգիտե՞ր, որ պայմանավորվածություն է խախտվելու։ Դեռ երկար վերլուծությունների թեմա է, թե ինչո՞ւ այդպես եղավ»,- ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորը նաև խոսեց շրջանառվող լուրերի մասին, թե այս ամենը դավադրություն է և իրականում հասարակության ուշադրությունն են շեղում Մեղրիում տեղի ունեցող չափագրման աշխատանքներից։ Նա կոչ արեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին զգոն լինել և ահազանգել, եթե որևէ չափագրման աշխատանք նկատի։
Երբ որ այստեղ խոսում են թուրքի հետ խաղաղության մասին նույն այդ օրերին Բաքվի ռազմարդյունաբերական գործարանում արտադրում են «Իթի գովան» անվանումը կրող անօդաչու սարքը, որը թարգմանաբար նշանակում է «սատկեցնել շան նման»։
Զոհրաբյանի տեղեկություններով՝ հայրենիք էր վերադառնալու 20-22 գերի, բայց եկավ միայն ռուս խաղաղապահնը։