Ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպությունն այսօր բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանում ՌԴ դեսպանատան առջև: Այս մասին հայտնել է «Turan» գործակալությունը:
Ակցիայի մասնակիցները բողոքել են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում «Իսկանդեր-Մ» համակարգի հրթիռներ կիրառելու դեմ և Ռուսաստանից պարզաբանումներ պահանջել: Նրանք ռուս խաղաղապահներից նաև պահանջել են չխոչընդոտել ադրբեջանցիների տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում:
Ոստիկանությունը չի միջամտել ակցիայի ընթացքին։ Ակցիայի մասնակիցներն ընթերցել են հայտարարություն, որով դատապարտել են «Իսկանդեր-Մ» համակարգի հրթիռներով Շուշիին հարվածելը, նշելով, որ դա ոչ միայն Հայաստանին աջակցելու, այլև Ադրբեջանի դեմ ագրեսիայի դրսևորում է: