Ստամբուլում ընթանում է Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։
Հանդիպման ավարտից հետո երկու նախագահները հանդես կգան համատեղ ասուլիսով։ Նաեւ կտրվի պաշտոնական ճաշ ի պատիվ Ուկրաինայի նախագահի։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է Ուկրաինայի նախագահի այցը Թուրքիա։