Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում մեծ վստահություն է վայելում: Երևանն այդ դեղամիջոցից մոտ մեկ միլիոն չափաբաժին մատակարարելու կարիք ունի: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսքերը՝ ասված «Россия-1» հեռուստաալիքի «Москва. Кремль. Путин» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ:
Փաշինյանը նշել է, որ թեև առաջին խմբաքանակը 15 հազար դեղաչափ է, բայց Հայաստանն այդ պատվաստանյութի ավելի մեծ չափաբաժնի կարիք ունի:
«Եվ մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանը կստանա այդ չափաբաժինը: Այսօր աշխարհում ռուսական պատվաստանյութի հեղինակությունը շատ է բարձրանում։ Հայաստանում նույնպես մեծ վստահությամբ են վերաբերվում այդ պատվաստանյութին»,-նշել է նա:
Փաշինյանը նաև հավելել է, որ շատ գոհ է ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցություններից:
«Մենք շատ հագեցած օրակարգ ունեինք։ Արդյունավետ քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային, ինչպես նաև անվտանգության, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված շատ հարցեր: Ես շատ գոհ եմ», – ընդգծել է Փաշինյանը: