Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի Facebook-յան էջից: «ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչների թվում կան հասարակական, քաղաքական գործիչներ, ինչպես նաև մտավորականներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և քաղաքական զարգացումների հեռանկարները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել էր 2021թ. խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին: