Այսօր Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. տեղեկացնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները, դիտարկվել է ԼՂ-ում ընթացած պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ՀՀ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձի ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների և զոհված զինծառայողների մարմինների որոնումների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցերին»,- ասված է հաղորդագրությունում: