Անսպասելի, չտեսնված անկեղծության պահ, այսպես կարելի է բնութագրել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի պահվածքը, ով, ըստ ամերիկացի պաշտոնաթող դիվանագետի, անկեղծության պահին իրեն խոստովանել է՝ Մոսկվան թույլ չի տա Ղարաբաղում խաղաղություն հաստատել, նույնիսկ եթե դա լինի Լավրովի պլանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ռիչարդ Հոգլանդն առաջինն էր, ով հենց «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում բացահայտեց «Լավրովի պլանի» գոյությունը՝ մի փաստ, որը հրապարակումից հետո հերքում էին թե՛ պաշտոնական Մոսկվան, թե՛ Երևանը:
Օրերս դեսպան Հոգլանդը հանդես է եկել կարևոր հոդվածով, որտեղ խորհուրդ է տալիս Մինսկի խմբին իր գործունեությունը ծավալել նաև պատերազմից տուժած կողմերին լուրջ ֆինանսական աջակցություն հայտնելու և տարածաշրջանային կապերը ամրապնդելու ուղղությամբ:
Մանրամասները՝ VOA-ի տեսանյութում: