Իմքայլական Սուրեն Գրիգորյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց «Իմ քայլը» դաշինքից Վահագն Ալեքսանյանին: Այսօր ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:
Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից երդվեց բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել ՀՀ սահմանադրությունը և օրենքները։
Հիշեցնենք, որ մինչ այդ Վահագն Ալեքսանյանը զբաղեցնում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգողի պաշտոնը։
Հիշեցնենք նաև, որ Սուրեն Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։