ԱԺ-ն քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ նշանակելու հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը՝ տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրեց Բունիաթյանի կենսագրությունը:
Նա տեղեկացրեց, որ Լևոն Բունիաթյանը մասնագիտությամբ ճարտարագետ է: 2019թ-ից մինչ օրս աշխատել է «Էներգի Գրուպ» ընկերությունում որպես տեխնիկական տնօրեն: Քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, կուսակցական պատկանելիություն չունի։