ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական արձագանք է պատրաստում՝ կապված Բաքվում բացված Արցախյան «պուրակի» հետ։ Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից։
Այսօր ԱԳՆ-ն պաշտոնապես կարձագանքի Բաքվում բացված արցախյան պատերազմի պուրակի փաստին։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող, այսպես կոչված, «ցուցահանդես-պուրակ»: