Ռուսաստանի և Ադրբեջանի զինվորականների մեջ լայն քննարկում կա՝ կապված Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր Մ» տեսակի հրթիռների բեկորների հայտնաբերման մասին Բաքվի տեղեկատվության հետ։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։
«Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է քննարկվի: ՌԴ և Ադրբեջանի զինվորականների միջև լայն երկխոսություն կա, որի ընթացքում քննարկվում են համապատասխան բոլոր հարցերը», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցում արծարծվե՞լ է արդյոք «Իսկանդեր»-ների բեկորների հայտնաբերման թեման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտնել էր, թե ականազերծման աշխատանքների ընթացքում 2021թ․ մարտի 15-ին Շուշիում հայտնաբերվել են «Իսկանդեր» համալիրի երկու պայթած հրթիռի մասեր, որոնք հայկական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում արձակել են Շուշիի վրա։