ՀՀ ԱԺ-ն Լևոն Բունիաթյանին չընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Այս մասին հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նշենք, որ Լևոն Բունիաթյանի թեկնածությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։
Հիշեցնենք, որ պատգամավորները նրան էներգետիկ ոլորտի հետ կապված տարբեր հարցեր ուղղեցին և դժգոհեցին, որ նա անպատրաստ է, ոլորտին չի տիրապետում։