Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանն ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ Գնել Հասրաթյանը 2020թ․ մարտի 4-ից աշխատել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում որպես ղեկավարի օգնական։ Մայիսի 11-ից ՀՀ վարչապետի որոշումով նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Իսկ սեպտեմբերի 10-ից ՀՀ վարչապետի որոշումով նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։