Ադրբեջանը և անձամբ Ալիևն ամեն ինչ անում են հայերին նվաստացնելու և հայատյացությունը խորացնելու համար՝ զուգահեռաբար խոսելով տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության «պատրաստակամության» մասին։
Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ, նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Ալիևի հայտարարությանը՝ Երևան և այլ տարածքներ վերադառնալու վերաբերյալ:
«Ինչու՞ հայերը չվերադառնան Բաքու, Սումգայիթ և իրենց պատմական տարածքներ՝ Նախիջևան, Շամքոր, Գանձակ և այլն․․․»,- գրել է Բեգլարյանը։