Այսօր՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ելույթում հայտարարեց, որ Արցախում ապագա կա, ինչից հետո պատգամավորները ծափահարություններ հնչեցրին։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը բացատրեց համընդհանուր ոգևորության իմաստը։
«Մենք ծափահարել ենք, որովհետև Հայաստանն ու Արցախը ապագա ունեն։ Ապագա ունեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե կա մարդ, որը մտածում է՝ Հայաստանն ու Արցախն ապագա չունեն, հաջողություն բոլորին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա նաև հավելեց, որ Փաշինյանի հետ ապագա Հայաստանն ունի, իսկ «Սերժ Սարգսյանի հետ չունի, Միքայել Մինասյանի հետ չունի, Ռոբերտ Քոչարյանի հետ չունի»։
Մանրամասները՝ տեսանյութում․