Ոստիկանությունը կազմ ու պատրաստ ԱԺ շենքի մոտ է: Շուտով այստեղ կժամանեն ընդդիմության կողմնակիցները։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեկան զեկույցով հանդես եկավ ՀՀ կառավարության գործունեության արդյունքների մասին, իսկ ժամը 16:30-ին կսկսվի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որի ընթացքում նախարարները ավանդաբար պատասխանում են խորհրդարանականների հարցերին:
Րոպեներ առաջ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ընդդիմությունը հավաքվում է ԱԺ շենքի մոտ։