Այսօր՝ ապրիլի 14-ին տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց ՀՀ վարչատետին՝ ասելով, որ հղում անելով Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությանը, վարչապետն ասել էր, թե նման հայտարարություն չի արվել, այլ արվել է հակառակ հայտարարություն, իսկ Օնիկ Գասպարյանն այսօր հայտարարեց, որ վարչապետի ասածն է ամբողջությամբ սուտ, և ԱԽ նիստի բոլոր արձանագրությունները վարչապետը կեղծում է։ Մարուքյանն առաջարկեց հրապարակել ԱԽ համապատասխան նիստի արձանագրությունը։
Հարց-առաջարկին Փաշինյանը պատասխանեց դրական։ Նա ասաց, որ ԱԽ համապատասխան նիստի այդ հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը կքննարկվի։
«Այն, ինչ ես ասյօր ասացի, ապացուցելի են։ Նախկինում ասվածն էլ է ապացուցելի։ Իմ հարցերին ի պատասխան, Օնիկ Գասպարյանն ի՛նքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին, ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խեսել, Սերժ Սարգսյանն ինչ է ասել․․․»,- ասաց վարչապետը։
Փաշինյանն ասաց, որ վաղը Մարուքյանը կհրավիրվի Կառավարություն, Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակ, որտեղ նրան կծանոթացնեն բոլոր փաստաթղթերի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում․