Մեզ պետք է ոչ թե դատաստան, այլ պետք է արդարադատություն։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ խոսելով մարտի 1-ի իրադարձությունների մասին։
«Ֆրանկոն մի այսպիսի արտահայտություն ունի․ ընկերներին ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք։ Եթե մենք ուզենայինք դատաստան, մենք կանեինք դա։ Մենք ուզելու ենք արդարադատություն և արդարություն։
Մենք հավատում ենք մեր իդեալներին, դրա համար էլ տուժում ենք, մենք հավատում ենք անկախ դատական համակարգին, բայց ես ինչքան հասկանում եմ՝ Հայաստանում կան դատավորներ, որոնք իրենք էլ չեն հավատում անկախ դատական համակարգին»,- ասաց վարչապետ Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ կարող է գալ մի պահ, որ Մարտի 1-ի գործի հատորները հրապարակվեն, ու հանրությունը տեսնի, որ գործն ամբողջությամբ բացահայտված է։