«Նման հայտարարություն զինվորականն իրավունք չուներ անել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի այն հայտարարությանը, թե գերիների վերադարձի մասին լուրերը «կեղծ պրովոկացիա էիր»։
«Այնպես չի, որ Մուրադովը գնացել է, որ շրջապտույտ անի գա, եթե դա իրողությանը համապատասխանում էր: Բայց տեսաք, որ օրվա մեջ մի քանի անգամ այդ տեղեկատվությունը փոխվեց: Եթե ելնենք այն իրողությունից, որ իրականում Մուրադովը գնացել է ու դա համընկավ Փաշինյանի մոսկովյան այցի հետ, այնպիսի տպավորություն էր, որ գերիների հարցն ինչ-որ ձև ստանում է լուծում: Բայց պարզվեց, որ դա իրողության հետ այնքան էլ չի համընկնում»,- խոսքն ավարտեց պատգամավորը