Առողջապահական, սոցիալական, տնտեսական, ռազմական մարտահրավերներին զուգահեռ Հայաստանը բախվել է նաև քաղաքական մարտահրավերների: Այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
«Մեր երկրում, երբ բժիշկները պայքարում էին COVID-ի վիրուսի բացիլների դեմ, մեր երկիրը զուգահեռաբար ինտենսիվորեն պայքարում էր նաեւ քարոզչական պատերազմի կեղծիքի ու ստի բացիլների դեմ: Կոնկրետ շրջանակներ վիրուսն օգտագործել են իբրեւ քաղաքական տրամպլին եւ իբրեւ քաղաքական մահակ այս իշխանության գլխին հարվածելու համար: Հարվածելով մեզ՝ հարվածել են նաեւ ՀՀ ժողովրդին»,- նկատեց իշխանական պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում․