Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Թբիլիսիի «Հերոսների հրապարակ»։ Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել հավերժական կրակի մոտ:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով Վրաստանում է։ Երեկ նրան հանդիսավոր ընդունել է ՎՀ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Երեկոյան նախագահին մատուցվել է պաշտոնական ընթրիք։