Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ միջանցքի հարց այն կոնտեքստում, որը ներառում եք ձեր հարցի մեջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե պաշտոնական Բաքուն անընդհատ շեշտում է Զանգեզուր վերադարձի մասին։
«Այո՛, միջանցք բառն ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց ես հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևէ հարց»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
Նա հավաստիացրեց, որ քննարկվում են ուղիներ, որոնց իրավական կարգավորումը իրականացվելու է բացառապես ԱՊՀ երկրների կազմակերպության իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնք գործում են, որոնց ՀՀ-ն միացել է։ Որևէ այլ ձևաչափով քննարկման ինքը չի մասնակցում։