Ապրիլի 15-16-ը Երևանում Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինին է ընդունել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Հարցերի լայն շրջանակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում կողմերը փաստել են հետխորհրդային տարածքում Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների սերտացման մասին, այդ թվում՝ ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցում: Կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական կապերի հետագա ամրապնդման, ԱՊՀ և ՀԱՊԿ ձևաչափերում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Այս անգամ ևս հատուկ ուշադրություն է դարձվել արտաքին քաղաքականության ամրապնդմանը և միջազգային հարթակներում ընդհանուր մոտեցումների խթանմանը»,-ասված է հաղորդագրության մեջ: