Արցախյան 44-օրյա պատերազմ. ընթացքը, հետևանքները. Պետրոս Ղազարյանը հարցազրույց է վարել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ:
Հարցին՝ սա գեներալների կողմից պարտությունը գցելու փո՞րձ է. Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ասում են, որ բանակը պատրաստ է եղել պատերազմելու, ուղղակի քաղաքական ղեկավարությունը թույլ չի տվել, բայց ես համարում եմ, որ ամբողջությամբ գեներալներն են մեղավոր։ Մոբիլիզացիան անում է նախարարը, իսկ շտաբի պետը բաշխում է, եթե Փաշինյանը մոբիլիզացիայի կարգադրություն չաներ, ապա մեղավոր էր, եթե նա թույլ է տվել, ապա մնացածը գեներալներն են։ Եթե ոչ պատրաստ մարդկանց տարել են առաջին գիծ, սրա մեղավորը գեներալներն են»:
Խոսելով հայտնի օպերացիայի մասին, որի ընթացքում, տեղեկությունների համաձայն, հայկական կողմը տվել է 600-ից ավելի զոհ ու կորցրել մեծ քանակությամբ տեխնիկա, Սամվել Բաբայանը նշեց, որ օպերացիայի գաղափարը ինքն է առաջարկել:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ օպերացիայի գաղափարն առաջարկել է Արցախյան առաջին պատերազմում մեծ ավանդ ունեցած գեներալ:
Բաբայանը նշեց, որ առաջարկը եղել է իր կողմից, համաձայնությունը տվել է ՊԲ հրամանատարությունը:
«Օպերացիայի ընթացքում հայկական կողմը ունեցել է 2 զոհ, ոչ թե 700, իսկ օպերացիան կապ չունի Լելեթեփեի հետ։ Ինչ վերաբերում է տեխնիկային, ապա 11 տեխնիկայից 8-ը խփվել են, 3-ը հետ է բերվել»,- ներկայացրեց Բաբայանը: