Լուկաշենկոն հայտարարել իր և երեխաների դեմ մահափորձ նախապատրաստող խմբին ձերբակալելու մասին. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է մի խմբի ձերբակալման մասին, որոնք պլանավորում էին իր և իր երեխաների դեմ մահափորձ կազմակերպել, հավանաբար, կապված ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ: Երկրի ղեկավարի հայտարարությունները հրապարակվել են շաբաթ օրը իր Telegram ալիքում ՝ BelTA գործակալության կողմից:
«Մենք ձերբակալեցինք խմբին, նրանք ցույց տվեցին, թե ինչպես է այդ ամենը պլանավորվել», – ասել է Բելառուսի ղեկավարը:
«Մենք վերահսկում էինք նրանց <…>, տեղյակ էինք, որ ցանկանում են գալ Մինսկ և կազմակերպել նախագահի և երեխաների դեմ մահափորձը», – հավելել է Լուկաշենկոն՝ նշելով, որ մահափորձը նախապատրաստող խմբում ընդգրկված եղել են փաստաբան Յուրի Զենկովիչը և քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան, որոնք Մոսկվայում բերման էին ենթարկվել Բելառուսի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում:
Ռուսական այլ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ըստ Լուկաշենկոյի, ձեռբակալվածների պլաններում եղել է իր երեխաներին առևանգելը և Գոմելի շրջանում նախապես պատրաստված նկուղում պահելը։
«Ինձ այլ բան է զարմացնում: Ինչու՞ են ամերիկացիներն իրենց այդկերպ պահում: Նման գործողությունների պլանավորումը և իրագործումը չէին կարող լինել առանց բարձագույն իշխանական մարմինների համաձայնության,- նշել է Բելառուսի նախագահը։