Մոսկվայում Չեխիայի դեսպան Վիտեզլավ Պիվոնկան կանչվել է ՌԴ ԱԳՆ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրազեկ աղբյուրը:
Հիշեցնենք, որ Չեխիան արտաքսում է ՌԴ դեսպանատան 18 աշխատակիցների, որոնք, տեղական հատուկ ծառայությունների պնդմամբ, ռուսական հետախուզության սպաներ են։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հանդես է եկել հայտարարությամբ, որում Պրահայում վճռական բողոք է հայտնել «մերկապարանոց և մտացածին պատրվակներով» ձեռնարկված քայլի կապակցությամբ և հայտարարել է պատասխան միջոցների ձեռնարկման մասին: