Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հարուցել հանրապետության արդարադատության նախարարության ղեկավար Դենիս Մալյուսկիի դեմ ՝ ձեռնարկությանն ապօրինի տիրանալու կապակցությամբ:
Լրագրողների տեղեկություններով ՝ փետրվարի 19-ին «Նոր վառելիքային ընկերություն» ձեռնարկության ղեկավարը դիմում է գրել ՝ արդարադատության նախարարի, նրա առաջին տեղակալի և նրանց ենթակաների՝ գույքի դիտավորյալ ապօրինի տիրանալու մասին:
Գործակալությունը նշում է, որ տվյալ դիմումն ստանալուց հետո բյուրոն տվյալներ չի մտցրել մինչդատական հետաքննությունների միասնական գրանցամատյան: Այն ժամանակ հայցի նախաձեռնողները բողոք էին ներկայացրել հակակոռուպցիոն Բարձրագույն դատարան, որը պարտավորեցրել էր բյուրոյին քրեական վարույթ բացել։ Մարտի 23-ին բյուրոն կատարել է դատարանի որոշումը և սկսել մինչդատական հետաքննություն: