Ագարակում լարված իրավիճակ է։ Տասնյակ բնակիչներ դուրս են եկել փողոց և բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Բնակիչները «Նիկոլ դավաճան» վանկարկումներով պահանջում են, որ նա հեռանա իրենց մարզից։
Ոստիկաններն ու ԱԱԾ հատուկ ջոկատայինները փորձում են բացել վարչապետի ճանապարհը, սակայն բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ, այցելել Շուռնուխ։ Սակայն, վարչապետի այցը մարզ գաղտնի է պահվել։
Մանրամասները՝ տեսանյութում․