Կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում, բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որում նա կոչ է անում հստակ և վերջնական ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսականի նամակում, մասնավորապես, նշվում է.
«Պարոն Նախագահ, մի քանի օրից ամբողջ աշխարհը նշելու է Հայոց ցեղասպանության 106-ամյակը: Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղահանվեց և սպանվեց 1,5 միլիոն հայ: Սա Ձեր առաջին նախագահությունն է, և Դուք հնարավորություն ունեք ճանաչելու ցեղասպանությունը:
Դրանով Դուք իմաստ կհաղորդեք Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Ձեր նախորդ տարվա հայտարարությանը, որում Դուք հայտարարել եք, որ «լռությունը հանցագործություն է»:
Ցեղասպանության վտանգը, ինչպես շեշտել է Շիֆը, այսօր էլ կա Արցախում, որտեղ Ադրբեջանը՝ Թուրքիայի օգնությամբ, պատերազմ սանձազերծեց հայերի դեմ: