Կանգառ Կապանում, որտեղ կապանցիները ջերմորեն ողջունում են վարչապետին։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա նաև գրել է, որ Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։
Հիշեցնենք, որ վարչապետը երեկ Սյունիքի մարզ է մեկնել։ Այսօր Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում ընդդեմ վարչապետի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Հավաքված բնակիչները պահանջել են, որ վարչապետը հեռանա իրենց մարզից։
Գրառմանը կից Մանե Գևորգյանը նաև տեսանյութ է հրապարակել․