Նիկոլ Փաշինյանը Սյունիքում խոսել է իրեն մի կերպ մոտեցած քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ են Մեղրիով ճանապարհ բացում, ինչին Փաշինյանը պատասխանել է հարցով․
«Ո՞վ ա Մեղրով ճանապարհ տալիս»։
«Դուք եք ասել՝ ճանապարհ կտանք։ Մեղրիով միջանցք չի լինելո՞ւ»,- հարցնրել է քաղաքացին։
«Ո՛չ, չի՛ լինելու։ Եթե իրենք ասեն Մեղրիի միջանցք, մենք էլ ասում ենք՝ Նախիջևանի միջանցք»,- պատասխանել է վարչապետը, ինչին քաղաքացին հակադարձել է, որ չի ցանկանում նաև Նախիջևանի միջանք, քանի որ այսպես էլ բավարար է։
Ապա վեճ է տեղի ունենում Փաշինյանի ու քաղաքացու միջև։ Փաշինյանը հարցնում է՝ վա՞տ կլինի, եթե լինի երկաթուղային ճանապարհ, ինչին քաղաքացին պատասխանում է, որ այդ ճանապարհը մեզ այնքան օգուտ չի լինելու, ինչքան իրենց։